Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը «խիստ բովանդակային» անվանեց Մարկո Ռոբիոյի այցը

Մայիս 26,2026 17:03 Share

«Ձեր այս խիստ բովանդակային այցը վկայում է մեր երկկողմ կապերն ամրապնդելու՝ Երևանի և Վաշինգտոնի աներեր հանձնառության մասին»,- այսօր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

U.S. Secretary of State Marco Rubio visits Armenia

Նա շնորհակալություն հայտնեց ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային՝ «իր գերհագեցած աշխատանքային գրաֆիկում ժամանակ գտնելու, Հայաստան այցելելու և կարևոր փաստաթղթեր ստորագրելու համար»։

RA Minister of Foreign Affairs Ararat Mirzoyan welcomes U.S. Secretary of State Marco Rubio as he arrive in Yerevan, Armenia

Ասաց, որ ՀՀ-ն և ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերությունը նոր մակարդակի բարձրացրեցին՝ վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերության։

Հիշեցնենք, կարճատև այցով այսօր Երևան է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

«Զվարթնոց» օդանավակայանում կայացած կարճատև հանդիպման ժամանակ երկու պաշտոնյաները ստորագրեցին երկու փաստաթուղթ՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը և ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը։

The meeting of the RA Minister of Foreign Affairs Ararat Mirzoyan and the U.S. Secretary of State Marco Rubio took place in the reception hall of the Zvartnots International Airport of Armenia

Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նախաստորագրվեց նաև ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի»՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։

The meeting of the RA Minister of Foreign Affairs Ararat Mirzoyan and the U.S. Secretary of State Marco Rubio took place in the reception hall of the Zvartnots International Airport of Armenia

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

 

 

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031