Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղություն լինելու է վաղ թե ուշ, խաղաղություն է արդեն, որովհետեւ ինչ կար, տվել է այս մարդը, բայց մեզ ուժեղ խաղաղություն է պետք»․ Նարեկ Կարապետյան

Մայիս 26,2026 17:32 Share

«Ուժեղ Հայաստան» դաշինքն այսօր շարունակում է նախընտրական քարոզարշավը Լոռու մարզում։ Թիմի անդամները իրազեկման միջոցառումներ են անցկացնում մարզի բնակավայրերում։

Ալավերդի քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանն ասաց, որ ժամանակին ամենամեծ ընկերություններից մեկը՝ պղնձաձուլարանը գործում էր Ալավերդիում։ «Ութ տարվա մեջ Ալավերդին կորցրեց իր տնտեսության ամենամեծ պոտենցիալը՝ պղնձաձուլարանը,  հարյուրավոր մարդիկ կորցրեցին աշխատանքը։ Ժամանակի ընթացքում նկատեցինք, որ Լոռին համարյա սահմանամերձ է արդեն՝ իրենց կատարած դելիմիտացիայի հետեւանքով։ Ալավերդին ութ տարվա մեջ ամենաբարձր աղքատության աճն է ունեցել, լավ, ի՞նչը պետք է ստիպի ալավերդցուն գնալ ու քվեարկել նույն մարդկանց օգտին, երկու հատ բորդյուրն ու բրուշատկե՞ն»,- ասաց նա։

Նարեկ Կարապետյանը նշեց՝ կամ փոփոխություն պետք է բերել, մի քանի տարի հետո Ալավերդիում բացվի գործարան, կամ եթե փոփոխություն չլինի, տարածաշրջանը դառնալու է Աշոցքի ու Ամասիայի նման տարածաշրջան, որտեղ աշխատանք չկա։

Նա նշեց, որ Ալավերդին ՀՀ ամենագեղեցիկ հատվածներից մեկն է, տուրիստական ներուժը պետք է օգտագործել ու զարգացնել քաղաքը։

Անդրադառնալով անվտանգային հարցերին՝ Նարեկ Կարապետյանն ասաց․ «Խաղաղություն լինելու է վաղ թե ուշ, խաղաղություն է արդեն, որովհետեւ ինչ կար, տվել է այս մարդը։ Բայց խաղաղությունը երկու մասի է բաժանվում՝ ամուր խաղաղություն եւ թույլ խաղաղություն։ Թույլ խաղաղությունը մի խաղաղություն է, որի հետեւանքով դուռ է բացվելու, որ Հայաստան գան ադրբեջանցիները։ Ուժեղ խաղաղությունն այն խաղաղությունն է, որ մեր երկիր ադրբեջանցի չվերադառնա։ Ամուր խաղաղությունն այն է, երբ Հայաստանում ապրում են հայերը, Ադրբեջանում՝ ադրբեջանցիները, Հայաստանը զարգանում է, քաղաքներում գործարաններ են լինում, որի արդյունքում մեր ժողովուրդը լավ է ապրում, տուրիստներ են գալիս, քաղաքում շարժ է ապահովվում»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031