Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի չեղարկման սպառնալիքով որևէ նամակ չի ստացել

Մայիս 27,2026 12:04 Share

«Արմենպրես». Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը տեղեկություն է տարածել, թե իբր Ռուսաստանը Հայաստանին սպառնացել է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե երկիրը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։

Պարբերականը գրել է, թե Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը մայիսի 25-ին նման բովանդակությամբ նամակ է ուղարկել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից փոխանցեցին, որ որևէ նամակ, գրություն նշվածի վերաբերյալ չեն ստացել։

2013 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրով Ռուսաստանը Հայաստանին գազ, նավթամթերք և չմշակված ադամանդներ է մատակարարում առանց արտահանման տուրքերի և ներքին սպառման հետ կապված արտոնյալ պայմաններով։

Ըստ «Կոմերսանտ»-ի հրապարակման՝ եթե համաձայնագիրը դադարեցվի, Հայաստանը պարտավոր կլինի Ռուսաստանին փոխհատուցում վճարել կամ չվճարված գումարները կճանաչվեն որպես Հայաստանի պետական պարտք Ռուսաստանի Դաշնությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031