Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք շատ լավ բանակցողներ են, նրանք խորամանկ են։ Բայց, ի վերջո, մենք ունենք բոլոր խաղաքարտերը». Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին

Մայիս 29,2026 18:11 Share

«Ազատություն». Ամերիկյան և միջազգային մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ ԱՄՆ-ն ու Իրանը հրադադարը երկարաձգելու նախնական համաձայնության են եկել, որը, սակայն, դեռ պետք է վերջնական հաստատի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ըստ գործարքի՝ հրադադարը կերկարաձգվի ևս 60 օրով, Իրանը կվերաբացի Հորմուզի նեղուցը, իսկ այդ ընթացքում կողմերը կբանակցեն ավելի բարդ խնդիրների շուրջ, օրինակ՝ Իրանի միջուկային ծրագրի։

ԱՄՆ նախագահը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է շատ մեծ լծակներ ունենալ Իրանի հետ բանակցություններում և զգուշացրել է՝ եթե դրանք ցանկալի արդյունք չտան, ԱՄՆ-ն ստիպված կլինի վերսկսել ռազմական գործողությունները։

«Նրանք շատ լավ բանակցողներ են, նրանք խորամանկ են։ Բայց, ի վերջո, մենք ունենք բոլոր խաղաքարտերը, քանզի մենք նրանց ռազմական առումով հաղթել ենք», – նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ փոխնախագահն իր հերթին հայտարարել է, որ կողմերը մոտ են գործարքի, սակայն դեռ չեն հասել այդ կետին։ Ըստ Ջեյ Դի Վենսի՝ ԱՄՆ-ն այնպիսի դիրքում է, որ կարող է զգալիորեն հետ մղել Թեհրանի միջուկային ծրագիրը շատ երկար ժամանակով։

«Եվ դա շատ, շատ լավ է ամերիկացի ժողովրդի համար։ Այսպիսով, մենք դեռ չենք հասել այդ կետին, բայց շատ մոտ ենք գործարքին։ Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ», – ասել է Վենսը։

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալն էլ հայտարարել է, թե Հորմուզի նեղուցը վերաբացելու պայմանին համաձայնելուց բացի՝ Իրանը նաև շատ այլ «նշանակալի, էական և դրամատիկ» զիջումների է գնացել։ Fox News-ին տված հարցազրույցում Սթիվեն Միլլերը, սակայն, չի մանրամասնել՝ միայն ասել է, որ դրանք հանրությանը կներկայացվեն «առաջիկայում»։ «Ոչինչ վերջնական չէ, քանի դեռ այն վերջնական համաձայնեցված չէ», – հավելել է Միլլերը։

Իրանը զիջումների է հասնում ոչ թե երկխոսության, այլ հրթիռների միջոցով, իսկ բանակցություններում պարզապես պարտադրում է փոխըմբռնում, հայտարարել է երկրի գլխավոր բանակցողը այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց, թե Թեհրանը զգալի զիջումների է գնացել:

 

Խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը սոցցանցում գրել է, որ Իրանը չի վստահում երաշխիքներին կամ խոսքերին, և միայն գործողություններ են կարևոր։

«Ոչ մի գործողություն չի ձեռնարկվի, մինչև մյուս կողմը չձեռնարկի գործողություններ։ Ցանկացած համաձայնագրի հաղթողը նա է, ով լավագույնս է պատրաստ հաջորդ օրվա պատերազմին», – ընդգծել է Ղալիբաֆը:

Ամերիկյան և միջազգային մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ ԱՄՆ-ն ու Իրանը հրադադարը երկարաձգելու նախնական համաձայնության են եկել, որը, սակայն, դեռ պետք է վերջնական հաստատի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ըստ գործարքի՝ հրադադարը կերկարաձգվի ևս 60 օրով, Իրանը կվերաբացի Հորմուզի նեղուցը, իսկ այդ ընթացքում կողմերը կբանակցեն ավելի բարդ խնդիրների շուրջ, օրինակ՝ Իրանի միջուկային ծրագրի։

Սպիտակ տան ներկայացուցիչը, մասնավորապես, հայտարարել է, թե Հորմուզի նեղուցը վերաբացելու պայմանին համաձայնելուց բացի՝ Իրանը նաև շատ այլ «նշանակալի, էական և դրամատիկ» զիջումների է գնացել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031