Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իր աղջկա ընտանիքն այժմ վարձով է բնակվում

Մայիս 29,2026 21:21 Share

«Գուլոյանը, որ ուզել է իր տունը գեղեցկացնել, ոչ թե քանդել է, ու դա եղել է որոշումից 1-1,5 տարի առաջ․ փաստաբանների պարզաբանումները հիմք ընդունեք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Առաջարկ Հայաստանին» թիմի առաջնորդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը վերաբերող հարցին։ Նաև հայտնեց, որ Գուլոյանի տանը վարպետներն աշխատում էին դեռ մինչև որոշումը. վարպետներին տարել, 3 օր պահել են։

Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, այսօր հայտարարել էր, թե Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը, քանդել է իր այն առանձնատան քարերը, որը ազգայնացվել է։

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իր աղջկա ընտանիքն այժմ վարձով է բնակվում։

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031