Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավդ տանեմ, նորմալ բաներից խոսեք, մարդիկ ասում են, պատասխանը ստանում են․ Գագիկ Ծառուկյանը՝ Փաշինյանի արձագանքի մասին

Մայիս 29,2026 19:07 Share

Լրագրողները Աջափնյակ համայնքում քարոզարշավ իրականացնող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին խնդրեցին մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը առյուծների վանդակը մտցնելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Փաշինյանն արձագանքել էր ԲՀԿ առաջնորդի այն հայտարարությանը, որ «կամ վարչապետը թող ապացուցի, որ ինքը գործակալ է, կամ գա մտնի իր որձ առյուծի վանդակը»՝ ասելով․ «Պատրաստվի, որ վանդակում ես ողջ կյանքդ անցկացնելու, հետդ էլ որձ կլինի անպայման»։

«Էդ թեման արդեն հին է, նոր հարց տվեք, նոր հարց․․․»,- ասաց Ծառուկյանը։ Ապա, դիմելով լրագրողներից մեկին, մտերմաբար հարցրեց․ «Դու ուր ես, աղչի, չկաս»։

Հարց տվեցին՝ քարոզարշավին հաշված օրեր են մնացել, որևէ բան ունի ասելու քաղաքական ուժերի լիդերներին։ «Ես խոսք ունեմ ասելու ժողովրդին, իր ցավը տանեմ, իրենք հոգնել են և քաղաքում, և վարչական շրջաններում, և գյուղերում․․․

Ցեխ շպրտելը, բռնելը, կալանավորելը մարդկանց չի հետաքրքրում, մարդկանց հետաքրքրում է իրենց կյանքը, ընտանիքը, իրենց առօրյան ու խաղաղությունը, որի մասին խոսել եմ, լսել եմ, ունենք լավ ծրագիր, լավ թիմ, ցանկություն ունենք, հնարավորություն՝ իրականացնելու դա, իմ ժողովրդի ցավը տանեմ․․․ Թող զգա՝ խոսքը գործ է․․․ Ասում էի՝ չէ, որ չի կարելի Ռուսաստանի հետ թշնամանալ, հիմա տեսնում եք, թե ինչ է կատարվում»,– ասաց ԲՀԿ առաջնորդը։

Մեկ այլ հարցի՝ հավասար պայմաններո՞ւմ է անցնում քարոզարշավը, Ծառուկյանն այսպես պատասխանեց․ «Ամեն մեկն իր ծրագիրն է ներկայացնում, իհարկե դա իշխանությանը չի վերաբերվում, նրանք կարող են սա էլ անել, նա էլ անել, բայց մենք փորձենք մի բան անել, սաղին կբռնեն-կտանեն, հիմա մարդիկ անգամ դիմում են մի հարցով, ասում եմ՝ ոչ, ընտրություն է, իմ հետ գործ չունեք»։

Կրկին հարց հնչեց՝ որձ առյուծի վանդակում նստելու պատմության թեմայով։ «Ցավդ տանեմ, նորմալ բաներից խոսեք։ Ես երբեք առաջինը չեմ սկսում, մարդիկ ասում են, պատասխանը ստանում են»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031