«2018-ից մինչև այսօր տարբեր քրեական գործերով և այլ հոդվածներով, հաշտություններով ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 773 միլիոն դոլար, սրանից 500 միլիոնը միայն վերջին երկու տարում»,- Իջևանում ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՔՊ պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:
Նա, անդրադառնալով, իր բնորոշմամբ, մանր-մունր ընդդիմադիրներին, ասաց․ «Ասում են՝ խոստացել եք՝ գողացվածը հետ եք բերելու, բայց չեք բերել։ Մեկ էլ նկատե՞լ եք՝ սուտի ընդդիմադիրները, որ իրենց դիրքավորում են՝ որպես չեզոք, չեն ասում, որ գալու են, ավելի լավ հետ բերեն, քանի որ իրենք արբանյակներ են»։
Այնուհետև կրկին հիշեց Ռոբերտ Քոչարյանին․ «Ապօրինի գույքի բռնագանձման օրենքով գիտե՞ք՝ ինչքան գումարի հայց կա, որ դատախազությունը պահանջում է բռնագանձել տարբեր տեսակի ենթադրյալ թալանվածը։ 1,6 միլիարդ դոլարի հայց կա, գումարած Քոչարյանի ենթադրյալ ապօրինի ատամները՝ քցած, եթե պարզվի, որ այդպիսիք կան»։
Կարդացեք նաև
ՔՊ-ի քարոզարշավն Իջևանում ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































