Երևան քաղաքում՝
Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-5-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 1-5-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Կարդացեք նաև
Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-5-ին առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 1- 5-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն




















































