«Բոլորին դեմ եմ»-ը Գլխավոր դատախազության շենքի առաջ «գործ կարելու» խորհրդանշական գործողություն իրականացրեց՝ քարոզարշավի շրջանակներում:
«Բոլորին դեմ եմ»-ի խորհրդանիշ Սպայդերմենի մեջքին գործ կարեցին, այնուհետև ձեռնաշղթա հագցրին ու տարան:
Կարդացեք նաև
Այս գործողության նպատակն էր ցույց տալ, թե ինչպես են քաղաքական նպատակներով հակառակորդների, քննադատների և, ինչպես Արթուր Օսիպյանի դեպքում եղավ, բարդ հարցեր տվող քաղաքացիների վրա գործեր կարվում։
«Բոլորին դեմ եմ» ուժի անդամ Սպարտակ Կյուրեղյանը նշեց, որ գործ կարելը տեսնում են նաև իրականությունում. «Մենք խիստ անարդար ենք համարում, որ Արթուր Օսիպյանին ձերբակալել են և այսքան ժամանակ պահել են, ինչի համար որևէ լուրջ պատճառ չկար: Դուք գիտեք, որ Արթուր Օսիպյանը 14 օր է հացադուլ է անում: Մենք կարծում ենք, որ Արթուր Օսիպյանից բացի` Հայաստանում էլի կան քաղբանտարկյալներ, որոնց վրա կեղծ գործեր են կարվել, կեղծվել են ապացույցները, մոնտաժվել են տեսանյութեր… Բայց այսօր ուզում ենք կենտրոնանալ հենց Արթուր Օսիպյանի ձերբակալության վրա»:
«Բոլորին դեմ եմ»-ի թիմի անդամը, անդրադառնալով քաղաքական ուժերի մեծ բանավեճին, ասաց. «Երեկվա աղմուկը ցույց է տալիս, թե այս մեկ ամսվա ընթացքում քաղաքական ուժերն ինչով են զբաղված եղել, ու մենք ինչով ենք զբաղված եղել: Մենք զբաղված ենք եղել այն գործով, ինչ սիրում է քաղաքացին, ու նրանով, ինչ քաղաքացին ուզում է տեսնել: Մենք հասել ենք նրան, որ քաղաքացիները մեր մեջ տեսնում են իրենց: Իսկ դա ամենակարևոր բանն էր, որ հնարավոր էր անել»:
Գործ կարելու գործողություններն՝ ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


























































