Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի որ մեր վարկանիշը բարձրանում է, ամեն տեղից հարձակվել են մեր վրա․ հիմա հաստատ արդեն անցնելու ենք խորհրդարան»․ Արման Թաթոյան

Հունիս 02,2026 16:07 Share

«Մեր համալսարաններում կրթությունը պետք է լինի անվճար Հայաստանի քաղաքացիների համար։ Հարց են տալիս, ասում են՝ այդ փողը որտեղի՞ց պետք է բերեք։ Այդ փողը բերելու ենք, օրինակ, իշխանության վերնախավը հսկայական պարգեւավճարներ է ստանում։ Միլիարդավոր դրամների, միլիոնավոր դոլարների պարգեւավճար են ստանում։ Մենք այդ գաղտնի հրամանները վերացնելու ենք, այդ փողերն ուղղելու ենք մեր զինվորներին եւ կրթական համակարգին»,- Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Միասնության թեւեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ պաշտոնյան ոչ թե իր կյանքը պետք է բարելավի, այլ ժողովրդի կյանքը։ «Մենք մեր մարզերում, գյուղերում բնակչությունը պետք է շատացնենք։ Չպետք է թողնենք, որ մեր մարդիկ արտագաղթեն, մեր ջահելները, մեր բազմազավակ ընտանիքները պետք է զարգացնենք։ Դրա համար չորրորդ երեխայից սկսած՝ պետությունը բազմազավակ ընտանիքներին պետք է տա անվճար բնակարան մարզում։ Մենք այսպես պետք է մտածենք՝ այդ երեխեքը մեր ապագա զինվորներն են, մեր ապագա բժիշկներն են, մեր ապագա ուսուցիչներն են։ Եթե փոխում ենք տրամաբանությունը, լրիվ հարցերը փոխվում են՝ ոչ թե մարդն է աշխատում պետության համար, այլ պետությունն է աշխատում մարդու համար»,- ասաց Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Արման Թաթոյանը նաեւ անդրադարձավ իրենց ուժի նկատմամբ հակաքարոզչությանը։ «Քանի որ մեր վարկանիշը բարձրանում է, ամեն տեղից հարձակվել են մեր վրա։ Մենք հիմա հաստատ արդեն անցնելու ենք խորհրդարան եւ վարչապետի պաշտոնի համար բնականաբար առաջադրելու ենք իմ թեկնածությունը։ Այդ ամենն իմանալով՝ կեղտոտ քարոզչություն է սկսվել մեր դեմ, մի քանի օր առաջ արհեստական բանականությամբ մի տեսանյութ են դրել, թե իբր մենք միանալու ենք ՔՊ-ին։ Այս առիթն օգտագործելով՝ հատուկ ուզում եմ ասել՝ մենք Նիկոլ Փաշինյանին երբեք չենք ընտրելու Հայաստանի վարչապետ»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930