Sputnik Armenia. Եվրամիությունը պահանջում է, որ Հայաստանը խզի կապերը Ռուս ուղղափառ եկեղեցու հետ՝ որպես եվրաինտեգրման պայման, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։
ԱՀԾ զեկույցի հիմնական կետերը
🔸 ԵՄ–ում կոմպրոմատներ են ստեղծում ՀՀ–ում գործող ռուսական թեմի ներկայացուցիչների մասին, որպեսզի ՀՀ իշխանություններին հրահրեն լայնածավալ հետապնդումներ սկսել նրանց դեմ։ Բրյուսելը կոչ է անում Հայաստանի ղեկավարությանը զրկել թեմին եկեղեցական գույքն օգտագործելու իրավունքից և խոչընդոտել տեղական կրոնական կառույցների, առաջին հերթին՝ Հայ առաքելական եկեղեցու հետ երկխոսությունը։
🔸Եվրամիությունը դաժան հարձակում է սկսել Շիրակի մարզի 102-րդ ռազաբազայի Միքայել Հրեշտակապետ եկեղեցի-մատուռի վանահայր Տեր Տիմոթեոս քահանա Ղազարյանի դեմ։ Քահանան մեղադրվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին միջամտելու համար։
🔸Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունների պատմությունն անհամեմատ ավելի հին է, քան Եվրամիությունը։ Այս եղբայրական ժողովուրդների միջև հոգևոր և կրոնական կապերն ավելի խորն ու ամուր են, քան ցանկացած քաղաքական ռազմավարական նախագիծ։


















































