Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղ կարողանում են՝ խուզարկում, գործ են սարքում, որտեղ էլ չէ՝ դիմում են բռունցքների. Սաղաթելյանը՝ քարոզարշավի ընթացքի մասին

Հունիս 03,2026 18:03 Share

«Գործող իշխանությունը ամբողջ քարոզարշավի ընթացքում, դրանից առաջ էլ դիմում է ակնհայտ ապօրինությունների ու ամեն կերպ խոչընդոտում է ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը՝ փորձելով կազմալուծել մեր նախընտրական քարոզարշավի ընթացքը եւ գրասենյակները: Անընդհատ խուզարկություններ, ամբողջ Հայաստանի տարածքով մեր ակտիվիստներին, աջակիցներին, շտաբերի պատասխանատուներին հիմար պատրվակներով հրավիրում են ոստիկանություն, հարցաքննության… Դրան զուգահեռ՝ երկու օր է, մեր Աշտարակի գրասենյակում խուզարկություններ, ձերբակալություններ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ամփոփելով այս օրերին նախընտրական քարոզարշավի ընթացքը՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանը նկատեց, որ այլ քաղաքական ուժերի գրասենյակներում էլ նույն պատկերն է. «Որտեղ կարողանում են՝ խուզարկում, գործ են սարքում, որտեղ էլ չէ՝ դիմում են բռունցքների: Պարբերաբար նաեւ ՔՊ-ական լակոտները ակտիվանում են, որոնք հովանավորվում են այս իշխանությունների կողմից, ու դրա պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանն ու ուժային կառույցները, որոնք կոնկրետ քայլ չեն ձեռնարկում այս ուղղությամբ ու իրենց լռությամբ, ըստ էության, խրախուսում են մեր երկրում անօրինականությունն ու քաոսի մթնոլորտը»:

Անդրադառնալով Արթիկում «Հայաստան» դաշինքի աջակցին ծեծի ենթարկելու դեպքին՝ Սաղաթելյանն ասաց. «ՔՊ-ական մի ոհմակ հարձակվել է իր վրա ու այդ թվում, ինչքան գիտեմ՝ պատգամավորի թեկնածու կամ նրանց հարազատները եւ այլն: Մի մասն ասում է՝ քաղաքական հողի վրա է, մի մասն ասում է՝ կենցաղային հողի վրա: Բայց փաստն այն է՝ օրը ցերեկով մի խումբ ՔՊ-ականներ հարձակվում են ՀՀ քաղաքացու վրա, կապ չունի՝ որ քաղաքական միավորի աջակից է ու չկա ՔՊ-ի կողմից դատապարտում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930