Sputnik Armenia. «Ի՞նչն էր խանգարում նախկինում». անդրադառնալով ընտրություններից հետո ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի խոստմանը՝ նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուս-հայկական հարաբերությունները ենթակա չեն կոնյունկտուրայի և Մոսկվայի կողմից չեն կապվում Հայաստանում ընտրական գործընթացների հետ», – Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
«Ինչպես ասում են՝ «Ես այդքան չար էի, քանի որ հեծանիվ չունեի, և հենց հայտնվեց այն, ես բարի դարձա»: Ծիծաղելի է», – նշել է Զախարովան:


















































