Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտ հրահանգներ և ցուցումներ են տալիս իրավապահ մարմիններին՝ ժամանող քաղաքացիներին ձերբակալելու և նրանց վերադարձի նպատակները «պարզելու» համար. ՀԱԿ հայտարարությունը

Հունիս 07,2026 07:51 Share

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ընտրական իրավունքի ոտնահարման և պետական մարմիններին հակասահմանադրական գործողությունների մեջ ներքաշելու փորձերի վերաբերյալ

 

2026թ․ հունիսի 6-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամներ Վահագն Ալեքսանյանը, Արսեն Թորոսյանը, ինչպես նաև «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ղեկավար Դանիել Իոաննիսյանը, հանդես են եկել տեսաուղերձներով։ Դրանցում շինծու քրեական գործեր հարուցելու բացահայտ սպառնալիքներ են հնչում այս օրերին Հայաստանի Հանրապետություն վերադարձող և ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող մեր համաքաղաքացիների հասցեին ։

Ավելին, հիշյալ անձինք բացահայտ հրահանգներ և ցուցումներ են տալիս իրավապահ մարմիններին՝ ժամանող քաղաքացիներին ձերբակալելու և նրանց վերադարձի նպատակները «պարզելու» համար։

Այս գործելաոճը ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական ու իրավապահ մարմիններին սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողությունների մեջ ներքաշելու բացահայտ փորձ՝ սեփական պաշտոնական դիրքի և կուսակցական պատկանելության չարաշահմամբ։ Սա մեր հայրենակիցների դեմ ուղղված քաղաքական հետապնդման կոչ է, և կոպտագույն միջամտություն ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքին։

Գտնում ենք, որ իրավապահ մարմինները, եթե իսկապես ուսումնասիրության և քրեաիրավական գնահատական տալու առիթ ունեն, ապա դա հենց վերոնշյալ անձանց հակաօրինական հայտարարություններն ու գործողություններն են։ Պետական համակարգը չի՛ կարող ծառայել որպես ժողովրդի կամարտահայտումը խոչընդոտելու գործիք։ Իսկ եթե կան օրինախախտումներ, ապա դրանք պետք է բացահայտվեն համաձայն օրենքի, և ոչ թե դառնան օրենքով արգելված քարոզչության առիթ։

 

Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930