Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ շատ ակտիվ մասնակցում են, որեւէ էական խնդիր չի արձանագրվել այս պահին». Ռոբերտ Ղուկասյան

Հունիս 07,2026 13:12 Share

«Քվեարկեցի Հանուն Հանրապետության, հանուն անկախության, ինքնիշխանության, հանուն պետականության, հանուն մեր երեխաների ժպիտների, որոնք պիտի լինեն միշտ ու հանուն հարատեւ խաղաղության»,-Սյունիքի մարզի 35/03 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Սյունիքի մարզն ընդգրկում է 2 ընտրատարածք՝ թիվ 34 ու թիվ 35։ Մարզում ձեւավորվել է 151 ընտրական տեղամաս, որից մեկը «Գորիս» ՔԿՀ-ում։ Ընտրողների թիվը 106 հազար 972 է։ Ընտրողների կուտակումներ է նկատվում որոշ ընտրատեղամասերում, ինչը, ըստ տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների՝ բնական է։

«Այս պահի դրությամբ մարդիկ շատ ակտիվ մասնակցում են, որեւէ էական խնդիր չի արձանագրվել այս պահին։ Հաճելի է ընդգծել, որ մարդիկ բարձր տրամադրությամբ են գալիս ընտրատեղամասեր»,-ասաց Ռոբերտ Ղուկասյանը։

Սյունիքի մարզպետի ճեպազրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930