Գարգառի 22/34 ընտրատեղամասում վարչական ղեկավարը ու իր թիմակիցները ուղղորդում են քաղաքացիներին:
Օշական 17/25 ընտրատեղամաս, պարբերաբար փորձեր են կատարվում առանց ծրարի գցել քվեատուփի մեջ։
Գյումրու 31/41 ընտրատեղամասից արված այս տեսանյութից պարզ է դառնում, որ քաղաքացիները քվեաթերթիկները դուրս են բերում քվեախցիկից, ցուցադրում վերահսկողներին և այնուհետև նետում աղբարկղը։
Կարդացեք նաև
Սոլակ գյուղի գյուղապետի հայրը ընտրատեղամասից չի հեռանում և հսկում է ընտրատեղամասի աշխատանքները:
34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներին։
Սպիտակի Արևաշող գյուղում մի խումբ ՔՊ-ականներ մուտք են գործել ընտրատեղամաս և ուղղորդում են քաղաքացիներին` քցեախցիկում միջամտելով քվեարկությանը։
Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում արձանագրվել են պարբերաբար կրկնվող դեպքեր, երբ քվեարկությունն իրականացվում է երկու անձի մասնակցությամբ։
ՔՊ վստահված անձը, ՄՍԾ տնօրենը 34/12 ընտրատեղամասում ուղղորդում են քաղաքացիներին։
Գորիսի 34/60 տեղամասում հանձնաժողովի ՔՊ-ական քարտուղարը հրաժարվում է արձանագրել տեղ գտած խախտումները։


















































