Մեր առաքելության կողմից արձանագրված խնդիրները՝ կապված տեղամասերի մատչելիության ու կահավորման, բացման և նախապատրաստական աշխատանքների, փաստաթղթերի, ցուցակների ու գույքի, ինչպես նաև առանձին միջադեպերի հետ։
Արձանագրվել է 5 էական միջադեպ․
- 7/6 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը մերժել է դիտորդի պահանջը՝ քվեարկության գաղտնիության խախտման ռիսկի վերաբերյալ գնահատականը գրանցամատյանում արձանագրելու մասին։ Ըստ դիտորդի՝ քվեախցիկի տեղադրման վայրում առկա ելումուտի պատճառով տեսանելի էր դառնում քվեախցիկում կատարվող գործընթացը։
- 8/61 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը մերժել է դիտորդի պահանջը՝ քվեարկության սենյակի կահավորման խնդիրն արձանագրելու վերաբերյալ։ Դիտորդի գնահատմամբ՝ քվեախցիկների ետնամասում գտնվող սանհանգույցների պատճառով այդ հատվածում տեղի ունեցող անցուդարձը կարող էր խախտել քվեարկության գաղտնիությունը։
- 8/38 ընտրատեղամասում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի ուշացման պատճառով տեղամասային կենտրոնը մինչև 07։18 չի բացվել, և այդ ընթացքում որևէ անձի մուտքը տեղամասային կենտրոն չի թույլատրվել։
- 14/6 ընտրատեղամասում արձանագրվել է քվեարկության գաղտնիության խախտման ռիսկ․ քվեախցիկների ետևում առկա վարագույրը ցանկացած պահի կարող էր բացվել։ Դիտորդի առաջարկից հետո անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկվել, իսկ գնահատականը գրանցվել է ՏԸՀ գրանցամատյանում։
- 4/54 ընտրատեղամասում արձանագրվել է չհրկիզվող պահարանի հետ կապված խնդիր․ այն բացված է եղել դեռևս 06։55-ի դրությամբ՝ նախապատրաստական աշխատանքների մեկնարկից առաջ։
ԱԿԱՆԱՏԵՍ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ


















































