Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը փորձում է ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես իր քաղաքական գծի լիարժեք հաստատում. Հենրիխ Դանիելյան

Հունիս 08,2026 16:00 Share

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանությունը փորձում է ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես իր քաղաքական գծի լիարժեք հաստատում։

Սակայն թվերն ու քաղաքական իրողությունները խոսում են այլ բանի մասին։

Պետական ամբողջ ռեսուրսի, տեղեկատվական գերակայության, ընդդիմախոսների նկատմամբ ճնշումների և քաղաքական հետապնդումների պայմաններում իշխանությունը չկարողացավ ապահովել ոչ սահմանադրական մեծամասնություն, ոչ էլ ստանալ ընտրողների բացարձակ մեծամասնության վստահությունը։

Սա պարզապես ընտրական արդյունք չէ․ սա քաղաքական գնահատական է։

Հատկանշական է նաև, որ վերջին տարիներին գործող իշխանությունը կորցրել է իր դիրքերը Երևանի և Գյումրու նման առանցքային քաղաքներում, ինչը վկայում է հանրային տրամադրությունների էական փոփոխության մասին։

Ուստի այս արդյունքը դժվար է չդիտարկել որպես ռազմավարական անհաջողություն։

Ավելի ճիշտ կլինի այն բնութագրել որպես պյուռոսյան հաղթանակ՝ ձևական հաջողություն, որը ձեռք է բերվել քաղաքական վստահության շարունակական նվազման պայմաններում։

Ի վերջո, քաղաքականության մեջ իշխանության պահպանման փաստն ինքնին դեռևս չի նշանակում հասարակական վստահության պահպանում։

Իսկ հասարակության զգալի հատվածի անվստահությունը վաղ թե ուշ վերածվում է նոր քաղաքական գործընթացների և նոր քաղաքական իրողությունների։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930