Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը արժանապատիվ պարտվելու փոխարեն, գնացել-կորել է «խորքային վերլուծությունների» խորխորատներում. Մարիա Կարապետյան

Հունիս 08,2026 23:40 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը գրում է.

«Հիշո՞ւմ եք՝ երկու ամիս առաջ մեր ընդդիմությունը ինչպես էր ոգևորվել Հունգարիայի ընտրություններում բարձր մասնակցությունից (ինչը այդ երկրում սովորական բան է) և չնկատելու տվել, թե ինչ բովանդակություն ունեին այդ ընտրությունները։

Նրանք ևս մի բան չէին նկատել այդ ընտրություններում։ Առաջին արդյունքների հիման վրա՝ ժամը 21:00-ին պարտվող կողմը արդեն զանգել էր հաղթող կողմին և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։

Ֆրանսիայի 2017 թվականի ընտրություններում ևս ընդդիմադիր Լը Պենը՝ կրկին առաջին արդյունքների հիման վրա՝ ժամը 20:00-ից քիչ անց շնորհավորել էր Մակրոնին հաղթանակի կապակցությամբ։

Հայաստանում ընտրությունները աշխարհի ամենաթափանցիկ ընտրություններն են։ Ընտրատեղամասում քվե կեղծելը ուղղակի անհնար է՝ կտրոնների, հրապարակվող ստորագրությունների և դրոշմանիշներով քվեաթերթիկների թիվը պետք է լինի նույնը։

Հիմա ընդդիմությունը ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ պարտվելու փոխարեն, գնացել-կորել է «խորքային վերլուծությունների» խորխորատներում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Նկարում նորաթուխ, փոքրիկ ընտրակեղծարար է՝ եվրոպական արժեքների դրոշով եվրոպական արժեքները բռնաբարող պոպուլյացիայի ներկայացուցիչ։

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930