Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարզերում քրեական գործերի թիվն աճել է»․ ԲԴԽ դատական դեպարտամենտի ղեկավար

Հունիս 10,2026 11:15 Share

«Ընդհանուր գործերի թիվն ավելացել է ընդհանուր իրավասության դատարաններում։ Մարզերում հիմնականում քրեական գործերն են ավելացել»,- ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ տեղեկացրեց Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը նկատեց՝ Վճռաբեկ դատարանի գործերի թիվն ավելացել է, Վերաքննիչ, Վարչական դատարաններում ևս, բայց ընդհանուր իրավասության դատարաններում, որ նայում ենք մարզերով, գործերի թիվը նվազել է, միևնույն ժամանակ բեկանումների թիվն է ավելացել ընդհանուր իրավասության դատարանում և հետաքրքրվեց՝ ո՞րն է այս անհամաչափության պատճառը։

Նաիրի Գալստյանը պատասխանեց․ «Մեր վեց ամսվա թվային ցուցանիշներով՝ օրինակ՝ քրեական գործերով շուրջ 38 տոկոսով 2025-ի հունիսի 1-ի դրությամբ և 2026-ի հունիսի 1-ի դրությամբ գործերի թիվն ավելացել է։ Քաղաքացիական գործերով նույն ժամանակահատվածի համար 0,5 տոկոսով է ավելացել գործերի թիվը, վարչական գործերով 3,4 տոկոսով է ավելացել։ Իսկ բեկանումների հետ կապված դժվարանում եմ պատասխանել՝ ամեն այն հարգանքով չմիջամտելով դատական գործընթացներին»։

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումներն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930