«Մենք դեռեւս ապրիլի 4-ին մեր կուսակցության համագումարում ասել էինք՝ ընտրություններն արդեն կեղծվում են…իշխող ուժը կիրառել է անհամաչափ, տեսանելի ու անտեսանելի ճնշումներ իր քաղաքական հակառակորդների վրա, եղել է վարչական ռեսուրսի կոպիտ կիրառում: Դա նաեւ ընդգծել են եվրոպացի դիտորդները: Եղել է անհամաչափ աջակցություն Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը Արեւմուտքից, արտաքին աջակցություն եւ կալանավորումներ, մինչեւ դատական որոշումները հանձնարարականներ դատական իշխանությանը եւ եղել է այն, ինչ սպասելի էր: Երբ ընդդիմության ոտքերն ու ձեռքերը կապված են, իսկ իշխանությունն ինչ ուզում, անում է, ես կասեի այս տվյալներն էլ բավականին մեծ են, որ Նիկոլը չունի Սահմանադրական մեծամասնություն, չունի 3/5-րդ, եթե «Բարգավաճ Հայաստանն» անցնում է »,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ամփոփելով խորհրդարանական ընտրությունները:
Շարմազանովի գնահատականով՝ ընտրություններին ժողովրդի մեծամասնությունը «ոչ» է ասել Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի ադրբեջանացման քաղաքականությանը:
Անդրադառնալով խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի՝ մանդատ վերցնել-չվերցնելու հարցի քննարկումներին՝ Շարմազանովն ասաց՝ մանդատները չեն խանգարի Փաշինյանի դեմ փողոցային պայքարին. «Նիկոլին ուզում են փողոցով հեռացնեն, մանդա՞տն է խանգարում…Ընդդիմության մանդատը Նիկոլի դեմ պայքարին վնաս չէ: Ես ե՛ւ, ե՛ւ- ի կողմնակից եմ, ոչ թե՝ կամ, կամ-ի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































