Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու՝ «Գեղցոնց ժամի» պատուհանների ապակիները

Հունիս 10,2026 21:30 Share

ԱԺ ընտրությունների օրը հավատացյալները նկատել են, որ կոտրված են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կամ, ինչպես հայտնի է՝ «Գեղցոնց ժամի», պատուհանների ապակիները։

Քիչ առաջ եկեղեցասեր երիտասարդ, Միքայել Սրբազանի հոգեզավակ Աբրասիմ Աթոյանը տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով, որ կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու՝ «Գեղցոնց ժամի» պատուհանների ապակիները։

Դեպքը, ըստ տեղեկությունների, տեղի է ունեցել ԱԺ ընտրություններին նախորդող օրը՝ շաբաթ օրը, բայց հավատացյալները այն նկատել են հունիսի 7-ին՝ ԱԺ ընտրությունների օրը։

Թե ո՞րն է նման հանցագործություն կատարելու պատճառը՝ հակաեկեղեցական արշավի շրջանակներո՞ւմ է, թե՞ պարզապես շարքային խուլիգանություն, Շիրակի թեմի Տեր Փավստոս քահանա Սարգսյանը Aravot.am-ին խոստացավ այս թեմայի շուրջ հարցազրույց տալ վաղը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930