Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է

Հունիս 11,2026 10:44 Share

Ֆասթ բանկը Fast Sports-ի եթերում ՖԻՖԱ աշխարհի առաջնության պաշտոնական ցուցադրման գլխավոր հովանավորն է։ Ֆուտբոլասեր համայնքը հնարավորություն ունի հետևելու ֆուտբոլային սպասված իրադարձությանը Fast TV հեռուստաալիքով ուղիղ հեռարձակմամբ։

ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 11-ին Մեխիկոյի լեգենդար «Ացտեկա» մարզադաշտում, որտեղ Մեքսիկայի հավաքականը կմրցի Հարավային Աֆրիկայի դեմ:

Այս տարի մրցաշարն աննախադեպ է իր ծավալներով․ տեղի է ունենալու 104 հանդիպում 48 հավաքականների մասնակցությամբ։  ՖԻՖԱ-ն ընդլայնել է աշխարհաքաղաքական ուղեգրերի քանակը, և այս տարի պատմության մեջ առաջին անգամ առաջնությանը մասնակցելու են Ուզբեկստանի, Հորդանանի, Կաբո Վերդե և Կյուրասաոյի հավաքականները։

Հավելենք, որ ՖԻՖԱ-ի 23-րդ աշխարհի առաջնությունն ընթանալու է միաժամանակ երեք երկրներում՝ ԱՄՆ, Մեքսիկա և Կանադա: Ըստ ոլորտի մասնագետների կանխատեսումների՝ այս տարվա առաջնության գլխավոր ֆավորիտներն են Իսպանիան, Արգենտինան, Ֆրանսիան, Բրազիլիան և Անգլիան։

ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 19-ին ԱՄՆ-ի «Մետլայֆ Սթեդիում» մարզադաշտում։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930