Sputnik Armenia. ՌԴ դեսպանատունն ընդհանուր պատմական հիշողության վրա կանխամտածված հարձակում է անվանել Գյումրիի հուշահամալիրի պղծումը:
Այս սրբապղծությունը չի կարող դիտարկվել որպես սովորական խուլիգանություն, այն նաև մեծ հաղթանակի նկատմամբ անարգանքի փորձ է, նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։
«Ակնկալում ենք Հայաստանի պաշտոնական իշխանությունների կողմից տեղի ունեցածի հստակ գնահատական, ինչպես նաև սպառիչ միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և հետագայում նման սադրանքները կանխելու ուղղությամբ»։


















































