«Ազատություն». Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհավորական ուղերձ է հղել՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։
Ուղերձում Ալիևը շեշտել է, որ Ադրբեջանի և ՌԴ-ի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարի դրացիության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա, ընդգծել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ակտիվ զարգացումը, միջտարածաշրջանային և մշակութային-հումանիտար կապերի ընդլայնումը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































