«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը գրում է.
«Պատրաստվում եմ շրջանառության մեջ դնել նախագիծ, որով ընտրական հանցագործությունների համար դատապարտված անձինք իրավունք չեն ունենա հետագայում աշխատել բոլոր այն հաստիքներում, որոնք ֆինանսավորվում են հանրային միջոցներից (պետական կամ համայնքային պաշտոններ, պետական կամ համայնքային բյուջեից ֆինանսավորվող այլ աշխատանքներ)` անկախ դատվածությունը մարված լինելու հանգամանքից։
Հանրության դեմ հանցանք գործածները չպետք է հասանելիություն ունենան հանրային միջոցներին»։
Կարդացեք նաև

















































