Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնում հանդիպումների ընթացքում ԱԺ պատգամավորները քննարկել են Հայաստան-Ադրբեջան օրակարգում հումանիտար հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը

Հոկտեմբեր 14,2026 17:21 Share
Աջակցեք aravot.am-ին

«Բաց աշխարհ» (Open World) ծրագրի շրջանակում Ազգային ժողովի պատգամավորներ Թագուհի Ղազարյանը, Նոնա Հովհաննիսյանը, Միքայել Խաչատրյանը և Վլադիմիր Խաչատրյանը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ն աշխատանքային այցով գտնվել են ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում:

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի և Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչների ու առանցքային հանձնաժողովների աշխատակազմերի հետ, այդ թվում՝ սենատոր Ադամ Շիֆի, կոնգրեսականներ Դինա Տիտուսի, Ջո Ուիլսոնի, Սուհաս Սուբրամանյամի գրասենյակների, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի Եվրոպայի ենթահանձնաժողովի ներկայացուցիչների հետ:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակն ու 2025 թվականի օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությունից հետո տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակը:

Զրուցակիցները տեղեկություններ են փոխանակել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի ընթացքի վերաբերյալ, որի համատեքստում հայկական պատվիրակությունն ընդգծել է տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման առանցքային կարևորությունը՝ նախագծի արդյունավետության ամբողջական իրացման համար և վերահաստատել այդ ուղղությամբ աշխատանքները երկուստեք շարունակելու հանձնառությունը:

Քննարկվել են նաև արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում համագործակցության գրանցած հաջողություններն ու հետագա անելիքները, «123 համաձայնագրի» ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան օրակարգում հումանիտար հարցերի հասցեագրման անհրաժեշտությունն ու դրանց ուղղությամբ ջանքեր ներդնելու պատրաստակամությունը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031