Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ տեղի է ունենում ժողովրդի քվեի պաշտպանությունը, որ քվեագողություն տեղի չունենա»․ Արման Աբովյան

Հունիս 14,2026 17:37 Share

Այսօր՝ ժամը 18։00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի քվեարկության վերջնական արդյունքները։ Զուգահեռ ԿԸՀ շենքի մոտ բողոքի ցույց են անում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները։ ԿԸՀ շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել։ ԲՀԿ անդամ Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ոստիկանների ներկայությանը, ասաց․ «Ըստ երեւույթին ունեն վախեր, բայց վախերն ապարդյուն են շատ պարզ պատճառով՝ այստեղ տեղի է ունենում ընդամենը ՀՀ ժողովրդի քվեի պաշտպանությունը, որ քվեաավազակություն, քվեագողություն տեղի չունենա։ Ցավոք, մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ գործող իշխանությունները, բացի նրանից, որ ավելորդ է ասել՝ ինչ օրը գցեցին երկիրն ու ժողովրդին, դրա հետ մեկտեղ լրիվ արդեն սանձերը թողած, անջատված, խելքներին ինչ փչում է, անում են»։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունեն ԿԸՀ-ից՝ Աբովյանն ասաց․ «Ես հույս ունեմ, որ յուրաքանչյուր պաշտոնյա, նամանավանդ այն պաշտոնյան, որը պատասխանատու է ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների արդար, ազնիվ եւ ճիշտ արդյունքների հնչեցման համար, չի ենթարկվի այս կամ այն առումով ճնշումների»։  Նա ասաց, որ խոսքը գնում է առհասարակ ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների տրամաբանության մասին։ «Ինձ համար արդեն ակնհայտ է եւ պարզ, որ այն ապուշ, հիմար, սուտ, շինծու հայտարարությունները՝ այսպես կոչված ընտրակաշառքի մասին, դա ուներ մեկ նպատակ, որ այս օրով իրենք ինչ-որ ձեւով փորձեն հավասարակշռել։ Իրենց կողմից արված խախտումներն ակնհայտ են, իսկ ընդդիմությանը վերաբերող իբր խախտումները դեռ քննության առարկա պետք է լինեն, դատեր անցկացվեն։ Այսինքն՝ մենք չունենք փաստագրական ոչ մի տվյալ, բացի ապօրինի հրապարակված ձայնագրություններից»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Արման Աբովյանի խոսքով՝ այս իշխանությունները «բարգավաճացավ են կպած»։ Ըստ նրա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է մի որոշում, որը ոչ մի իրավական հիմք չունի։ «Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները։ Համենայնդեպս մենք պետք է հասկանանք՝ սա առանձին Բարգավաճ Հայաստան կուսակցության պայքարը չէ, որ անցնեք պառլամենտ։ Կարեւոր խնդիրն է պաշտպանել, թույլ չտալ, որ քվեագողություն լինի»,- հավելեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930