Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Հունիս 14,2026 18:50 Share

«Ազատություն» – Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում են Ռուսաստանի արտգործնախարարությունից:

«Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասով, ինչը հնարավոր է ապահովել 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում համատեղ ջանքերով»,- ասված ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Նախարարությունից տեղեկացնում են, որ հունիսի 15-ից 17-ը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ երկկողմ և միջազգային հարցերի լայն շրջանակի շուրջ բանակցություններին մասնակցելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930