«Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Արմեն Գրիգորյանը հանդիպում է Ալիեւի ամենավստահված անձի հետ։ Հասկանում եք, չէ՞, թե ինչ թեմաներ են քննարկելու, հասկանո՞ւմ եք, չէ՞, որ Հայաստանում թրքապաշտ բռնակալության հաստատման ծրագրեր են քննարկվում»,- այսօր ԿԸՀ շենքի մոտ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ ընտրություններից 4 օր հետո կառավարության նիստում չզեկուցվող հարցով բարձրացվեց ակցիզային հարկը։ «Դա գիտե՞ք ինչ է նշանակում, դա նշանակում է, որ վաղը գազը, դիզելային վառելիքը, բենզինը, ծխախոտը, ալկոհոլային խմիչքը թանկանալու է։ Հասկանում եք, չէ՞, թե դրա հետեւանքը ինչ է լինելու, առանց այն էլ ծանր վիճակում գտնվող գյուղացիների վիճակն ավելի է վատթարանալու, գյուղատնտեսական ապրանքն էլ ավելի անհասանելի թանկ է դառնալու»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով ընտրություններին՝ Արթուր Խաչատրյանը հարցադրում արեց․ «Ասում էր՝ ընտրություն է եղել, ժողովրդավար է եղել, դեսից-դենից շնորհավորանքներ են գալիս։ Վարչական ռեսուրսի սարսափելի չարաշահո՞ւմն է ժողովրդավարությունը»։ Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը վախի մթնոլորտ է ստեղծել, Հայաստանում ոչ ոք երբեք սեփական ժողովրդին ադրբեջանցիներով չի վախեցրել։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































