Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի և Թուրքիայի քանի՞ քաղաքացի է գույք ձեռք բերել Հայաստանում

Հունիս 15,2026 11:12 Share

Անցյալ տարի` 2025 թվականին, Հայաստանում այլ երկրների քաղաքացիների մասնակցությամբ առուվաճառքի 4 413 գործարք է իրականացվել, որոնցից 4-ը` Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ, Sputnik Armenia-ին այս մասին հայտնել են ՀՀ կադաստրի կոմիտեից։

«ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից գրանցված գույք առկա չէ։ 2025 թվականի ընթացքում Թուրքիայի քաղաքացիների կողմից Երևանի Կենտրոն վարչական շրջանում ձեռք է բերվել բազմաբնակարան բնակելի շենքի 1 բնակարան, վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 2 բնակարան և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղական բնակավայրում 1 հող»,– հայտնել են գերատեսչությունից։

Կոմիտեից տեղեկացրել են, որ 2026 թվականի հունվար–ապրիլ ժամանակահատվածում Թուրքիայի քաղաքացիներն անշարժ գույքի գործարք չեն իրականացրել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930