Լրահոս
Օրվա լրահոսը

2025-ի տվյալներով՝ Հայաստանում աղքատությունը նվազել է․ Վահե Հովհաննիսյան

Հունիս 15,2026 12:08 Share

Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականությունը 2025 թվականին միտված է եղել Հայաստանի տնտեսության դիմակայունության ամրապնդմանը։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ 2025-ի բյուջեի կատարողականի ամփոփիչ քննարկման ժամանակ։

2025-ին տնտեսական աճը եղել է 7,1 տոկոս։

Վահե Հովհաննիսյանն իրենց կարևոր ձեռքբերումներից է համարում այն, որ 6,2 տոկոսով կապիտալ ծախսերն աճել են, 2021-ի համեմատությամբ՝ 3,1 տոկոսային կետով, ընթացիկ ծախսերը նվազել են 2,8 տոկոսային կետով։ 2021-ին կապիտալ ծախսերը ՀՆԱ-ում 3,1 տոկոս են եղել։ ՀՆԱ-ում հարկերն են ավելացել՝ 2 տրիլիոն 724 միլիարդ դրամով՝ կազմելով ՀՆԱ-ի 24,7 տոկոսը․ 2021-ի համեմատ 1,1 տոկոսային կետով են ավելացել՝ ի հաշիվ ԱԱՀ-ի և շահութահարկի։ Բյուջեի պակասորդը կազմել է 3,7 տոկոս՝ պլանավորված 5,8-ի փոխարեն։ Միջինում վերջին տարիներին պակասորդը 3,2 տոկոս է կազմել։ 47,3 տոկոսով նվազել է պարտքը։ Նախատեսում են պարտքի սպասարկումը միջնաժամկետ հատվածում 12,1 տոկոսից իջեցնել 10 տոկոսի։

Վահե Հովհաննիսյանը պնդում է՝ իրենց կառավարության քաղաքականությունը համապատասխանել է հարկաբյուջետային ոսկե կանոնին․ կապիտալ ծախսերը գերազանցել են պակասորդը՝ 283,8 միլիարդ դրամով․ «Այսինքն, երբ որոշ մարդիկ ասում են՝ պարտք ենք վերցրել, որպեսզի ընթացիկ ծախսեր անենք, սա հակառակն է ապացուցում՝ ավելի շատ կապիտալ ծախսեր ենք արել, քան պարտք ենք վերցրել»։

Հարկային եկամուտները, ըստ նրա, ընթացիկ ծախսերը գերազանցել են 112 միլիարդ դրամով։

Պարտքը 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 14 միլիարդ 531 միլիոն դոլար, պարտքում ավելացել է ներքին պարտքի կշիռը՝ նախորդ տարվա 52 տոկոսից աճելով 53 տոկոսի։ Պարտքի հետ կապված բոլոր ուղենիշային ցուցանիշները «մեր ցանկալի» մակարդակի են՝ բացի մինչև մարում մնացած միջին ժամկետից․ դա մի փոքր նվազել է։ Վահե Հովհաննիսյանը վստահ է՝ առաջիկայում, նաև տոկոսների նվազման պայմաններում, կկարողանան այս ցուցանիշը նույնպես համապատասխանեցնել ցանկալիին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Վահե Հովհաննիսյանը Հայաստանում աղքատության նվազում է արձանագրում։

ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանն էլ հավելում է․ «Դրա քաղաքական հաստատումը հունիսի 7-ին տվեց մեր հասարակությունը՝ քվե տալով ՔՊ-ին»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930