«Ի՞նչ է նշանակում ՀՀ քաղաքացիների որոշումը բանի տեղ չդնել: Փաշինյանն ասում է՝ թքած ունեմ, ինչեր եք ասում: Հաջորդն ինչ է լինելու՝ փաշայի կոչո՞ւմ է տալու իրեն: Սահմանադրությամբ ֆիքսեն, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է փաշա Փաշինյանին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշմանը:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ որևէ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո չպետք է ավտոմատ կերպով նշանակի վերաքվեարկություն։
«Վահագն Հովակիմյանի այսօրվա պարզաբանումը շատ հետաքրքիր էր, այնքան աբսուրդային է եղել երեկվա որոշումը, որ ժամանակը չի բավարարել այդ հիմարությունները հորինելու, մի գիշեր նստել, մտածել են»,- ասաց Մամիջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































