«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոստացել է սահմանադրական մեծամասնություն, խոստացել է պայքարել իր ու Ալիևի պատկերացրած ռևանշիզմի, իրականում՝ հայկական շահերն առաջ տանողների դեմ։
Իսկ հիմա, անգամ իր անցկացրած խայտառակ ընտրությունների արդյունքներով, ոչ միայն Ալիևի պահանջած սահմանադրական մեծամասնությունը չի ստացել, այլև արձանագրվել է, որ շուրջ 600,000 մարդ դեմ է իր ու Ալիևի օրակարգին։
Դե պատկերացրեք, երևի Ալիևը հարցնում է՝ այդ ոնց ես պայքարում ազգային ուժերի դեմ, որ գնալով ավելանում են իրենց սատարողները։
Կարդացեք նաև
Սա էլ պետք է պատասխանի, չէ՞, այդ հարցին»։


















































