Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հովհաննիսյանը վերահաստատեց ՀՀ հանձնառությունը՝ աջակցելու հումանիտար գործողությունների արդյունավետության բարձրացմանը

Հունիս 18,2026 13:04 Share

ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հումանիտար հարցերին նվիրված նստաշրջանին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ աջակցելու հումանիտար գործողությունների արդյունավետության բարձրացմանն ու ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին։

Նա կարևորեց միջազգային հումանիտար իրավունքի և հումանիտար սկզբունքների լիակատար պահպանումը՝ մտահոգություն հայտնելով քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարձակումների, հումանիտար օգնության հասանելիության, ինչպես նաև միջազգային հումանիտար կազմակերպությունների, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մուտքի խոչընդոտման կապակցությամբ։

Ներկայացնելով տարածաշրջանի հումանիտար մարտահրավերների հաղթահարմանը միտված Հայաստանի փորձը՝ դեսպան Հովհաննիսյանը շեշտեց, որ հումանիտար գործողությունները պետք է ուղեկցվեն վերականգնմանը նպաստելու, դիմադրողականություն ձևավորելու և ներառականությունը խթանելու շարունակական ջանքերով: Անդրադառնալով փախստականների մեծածավալ հոսքին Հայաստանի արձագանքին՝ նա ընդգծեց կայուն լուծումների կարևորությունը, որոնք աջակցում են փախստականներին և ընդունող համայնքներին: Նշվեց Հայաստանի կառավարության կողմից ՄԱԿ գործակալությունների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը՝ միտված փախստականների պաշտպանությանը և նրանց երկարաժամկետ ինտեգրմանը:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930