«Ավարտվեցին աշխարհի ամենախայտառակ, բարոյական կողմից ամենաանբարոյական կազմակերպված ընտրությունները: Մեր ժողովուրդը հերթական անգամ, ինձ թվում է, դեռ ժամանակավոր, բայց կրեց պարտություն: Քանի որ այս իշխանավորները աշխարհին ցույց տվեցին՝ ինչպես չպետք է կազմակերպել ընտրությունները»,- խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը:
Ըստ նրա՝ ՔՊ-ն ամբողջությամբ տապալեց ընտրության օրը կազմակերպված գործընթացները, ամբողջությամբ տապալեցին քվեների հաշվարկը. «Բոլորս տեսանք, որ առաջին անգամ աշխարհում հաշվարկի ժամանակ կանգնեցրին հաշվարկի պրոցեսը, այն էլ մի քանի ժամով, դա լուրջ կասկածի տեղիք է տալիս, որ հաշվարկն արել են ամբողջությամբ իրենց օգտին: Դրա համար ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթաց, քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ: Շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ չկարողացանք պայմանավորվել, հիմա շատ կարեւոր է մեր երկրի համար այս համախմբումը: Այն ընդդիմադիր ուժերը, որոնց համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն ու մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա, առաջարկում ենք ստեղծել համակարգող խորհուրդ, ուղիղ եթերով շփվենք, բոլոր խնդիրները բացահայտենք մեր ժողովրդին ճիշտ քննարկումներով, հասկանալ՝ որն է ճիշտ, գնանք ճիշտ քայլերով»:
Անդրադառնալով մանդատ վերցնել-չվերցնելու հարցին՝ Կարապետյանն ասաց, որ պետք է հասկանան, թե մանդատները վերցնելո՞վ են շուտ կարողանում հեռացնել Փաշինյանին իր պաշտոնից, թե՞ չվերցնելով. «Մենք պատրաստ ենք երկուսին էլ, պետք է անենք առավելագույնս ճիշտ քայլեր, որ հետագայում Փաշինյանին չտանք հնարավորություն միանձնյա կառավարել ու միանձնյա ընդունել Ալիեւի բոլոր նարատիվները, մեր երկրի համար շատ վտանգավոր Սահմանադրությունը: Շուտով միասին ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք, որը ցանկանում եմ կոչենք ուժեղ ու վստահելի հանրահավաք, միայն այդ դեպքում կկարողանանք ստանալ մեր ժողովրդի աջակցությունը մեր հանրահավաքին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































