«Ազատություն». Ադրբեջանական APA գործակալության պնդմամբ՝ վաղը Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կոնգրեսի շենքում, տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված «Հայաստանի կողմից իրականացված ադրբեջանցիների էթնիկ զտմանը»։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Կապիտոլիումում ծրագրված հավաքի կազմակերպիչը 2023 թվականին Ադրբեջանի կողմից ստեղծված Բաքվի նախաձեռնող խումբն է։
Վերջին ամիսներին Բաքվի նախաձեռնող խումբն իր գործունեության հիմնական շեշտը դրել է Խորհրդային Հայաստանում բնակված ադրբեջանցիների «էթնիկ զտման» թեմայի վրա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































