ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը
Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ եւ դասական իմաստով։
2018-ի մայիսից ՀՀԿ դիրքավորվել է որպես ընդդիմադիր ուժ։
Այս տարիների ընթացքում Հանրապետական կուսակցությունը սկզբում միայնակ, իսկ հետագայում ընդդիմադիր գործընկերների հետ վեր է հանել նիկոլական ռեժիմի հակապետական քաղաքականության բնույթը։
Կարդացեք նաև
Չնայած անհավանական ճնշումներին, ՀՀԿ-ն միշտ եղել է պայքարի առաջնագծում՝ հավատարիմ մնալով ՀՀ Անկախության հռչակագրի իդեալներին։
Դրան ի պատասխան ՀՀԿ գործիչները ենթարկվել ու ենթարկվում են քաղաքական բռնաճնշումների։
Այսօր էլ այդ բռնաճնշումները ՀՀԿ-ի նկատմամբ շարունակվում են ու դրա վառ վկայությունը Արմեն Աշոտյանի դեմ հարուցված հերթական «գործն» է, որի հետեւանքով ՀՀԿ փոխնախագահը կալանքի տակ է։
Բայց Արմենն ամուր է ու անսասան, նա նույնիսկ կալանավայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար։
Արմենը ոչ թե ժամի, այլ ժամանակի հրամայականով է առաջնորդվում։
Ինչպես կասեր Նժդեհը՝ երբեմն ժամն աշխատում է եւ վատերի համար, իսկ ժամանակը՝ բացառաբար արժանավորի։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։


















































