Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև ձեզ կերակրում են խաղաղության մասին վարդագույն պատրանքներով, ԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» զավթողական օրակարգի շրջանակում հակահայ համաժողով է կազմակերպում. Մարիաննա Ղահրամանյան

Հունիս 23,2026 17:51 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը

Մինչև ձեզ կերակրում են խաղաղության մասին վարդագույն պատրանքներով, ԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» զավթողական օրակարգի շրջանակում հակահայ համաժողով է կազմակերպում։

Վաղը ԱՄՆ կոնգրեսում առաջին անգամ կազմակերպվող այդ համաժողովը պարզապես իբրև թե ակադեմիական կամ իբրև թե իրավական քննարկում չէ։ Սա Բաքվի կողմից Հայաստանի դեմ ուղղված տեղեկատվական և քաղաքական արշավի հերթական դրսևորումն է, որի նպատակն է կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության պատմական, մշակութային և իրավական հիմքերը, ինչպես նաև ձևավորել միջազգային հանրության շրջանում հակահայկական ընկալումներ` «էթնիկ զտումներ իրականացրած պետության» ընկալումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930