Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ. Արման Թաթոյան

Հունիս 25,2026 23:43 Share

 «Միասնության թեւեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը նշում է.

«2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ մի շարք գործընկերների հետ Արցախում էի: Հիշում եմ, երբ հայտնաբերվեց ՊԲ մայոր Հայկ Թորոյանի մարմինը. նրան դաժանաբար սպանել էին ադրբեջանական զինվորականները՝ կենդանության օրոք կտրելով նրա աջ ձեռքը, հետո ձախ ձեռքն ու գլուխը:

Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ:

Հայկ Թորոյանի գործով ՄԻԵԴ-ի հունիսի 18-ի վճիռը կարևոր օրինակ է՝ հանուն մեր իրավունքների ու արդարության, և շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս գործով իրավապաշտպան աշխատանք են տարել:

Հայաստանին պետք է այնպիսի իշխանություն, որ նշված բոլոր գործերը դառնան Հայաստանի արտաքին քաղաքականության, կրթության և ազգային հիշողության կարևոր հիմքեր, որպեսզի պաշտպանենք մեր իրավունքները և կանխենք նման հանցագործությունների կրկնությունը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930