Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանց. «Մեծ հաշվով, Թուրքիայի համար պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն այս քաղաքականության վերջում իրենից է խնդրելու իր իշխանության կայունությունը»

Հունիս 29,2026 21:21 Share

«Ադրբեջանիզացիան ենթադրում է ոչ միայն արտաքին քաղաքական օրակարգերի կամ վասալիտետի պայմանների ընդունում, այլ քաղաքական համակարգն են դարձնում այնպիսին, ինչպիսին Ադրբեջանում է։

Ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանին՝ ՔՊ-ի կողմից հաջորդ խորհրդարանի նախագահի թեկնածու ընտրելուն, ես չգիտեմ՝ դա թուրքերի՞ ցանկությունն է, թե՞ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հետ հարաբերությունները պրիորիտետ ցույց տալով՝ ինքն է էլի մեսիջ ուղարկում Թուրքիային, որ տեսեք, ձեր հետ ինստիտուցիոնալ համագործակցությամբ մեկին դարձնում եմ ԱԺ նախագահ։

Մեծ հաշվով, Թուրքիայի համար պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն այս քաղաքականության վերջում, բնականաբար, իրենից է խնդրելու իր իշխանության կայունությունը, որովհետև Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացման ֆոնին կոմպենսացիոն որևէ մեխանիզմ մեզ Արևմուտքից չեն առաջարկում։ Մենք դա չենք լսում ու չենք էլ լսելու։ Դա այնքան պարզ է քաղաքագիտության նույնիսկ մակերեսային պատկերացում ունեցող որևէ մեկի համար»,- ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Հայելի» ակումբում։

«Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանին, ես շատ վաղ՝ ընտրություններից մեկ տարի առաջ, եմ կանխատեսել, որ ինքը նոր Ազգային ժողովի նախագահ չի դառնալու։ Նրա տիպի մարդիկ կլոունի վերածվելով՝ ընդհանրապես կորցնում են իրենց արժեքը նույնիսկ իրենց թիմում։ Այսինքն՝ նա պետք է այնպես ծառայեր, որ մինչև վերջ իրեն չմաշեր։ Հիմա էլ Ռուբինյանն է գալու։ Այնտեղ քասթինգ էր։ Ձեզ թվում է՝ եթե Ալեն Սիմոնյանը մնար, թուրքերի պահանջները չպետք է կատարեի՞ն։ Ես բացարձակապես այդպես չեմ կարծում, որովհետև մեծ հաշվով անձնակենտրոն իշխանություն է Հայաստանում։ Պայմանական ասած՝ մի ուսապարկի վրա Ալեն է գրված, մյուսի վրա՝ Ռուբո։ Ի՞նչ տարբերություն։

Միանշանակ, ավելի շատ ինքն է փորձում քծնել Քըլըչի միջոցով։ Մենք ակնհայտորեն Թուրքիայի պրիորիտետում էլ չկանք։ Թուրքիան առավոտ-գիշեր, գիշեր-առավոտ ռեժիմով ասում է՝ գնա, Ալիևի բոլոր պահանջները բավարարի, հետո կմտածենք հարաբերություններ կարգավորելու մասին։

Մենք այնքան վատ վիճակում ենք մեր սուբյեկտության անկման պատճառով, որ Թուրքիայի պատուհանից չենք էլ երևում։ Դու ավելի շատ Ադրբեջանի վասալն ես, քան Թուրքիայի, որովհետև Թուրքիան կալիբրով շատ ավելի մեծ խաղացող է։ Ու նա ամեն ինչ կապում է նրա հետ, թե դու ինչքանով ես կատարելու Ադրբեջանի պահանջները։ Այսինքն՝ ինքնին հայ-թուրքական հարաբերություն գոյություն չունի։ Նույնիսկ որոշ թուրք գործիչներ են դրանից բողոքում։

Թուրքիան 30 տարի շարունակ ազգային անվտանգության հայեցակարգ ունի Հայաստանի հետ կապված, որը այս պահին վերանայում չի ենթադրում։ Հայաստանի հետ իրենց հարաբերությունները իրենք անշեղորեն կապում են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930