Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ եք անձնական տվյալներ ուզում… կամբոջական, թուրքական, հնդկական, ռուսական մոդելն եք ընտրել՝ Եվրոպայում տարածված հիմնական մոդելի փոխարեն». Արփինե Հովհաննիսյան

Հուլիս 01,2026 21:12 Share

ՀՀ կառավարության կողմից բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարանի ներդրման նախաձեռնությունը պաշտոնական մակարդակում ներկայացվում է որպես ստվերային տնտեսության կրճատման, մաքսանենգ ներմուծումների կանխարգելման և հարկային կարգապահության բարձրացման միջոց։

Ըստ նախաձեռնության, նախատեսվում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից համակարգն ամբողջությամբ կգործի, իսկ յուրաքանչյուր բջջային սարք, անկախ նրանից՝ դա սմարթֆոն է, պլանշետ, խելացի ժամացույց, թե կապի հնարավորությամբ այլ սարք, պետք է անցնի համապատասխան նույնականացման և գրանցման գործընթաց։

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջի եթերում անդրադարձել է հեռախոսների նույնականացման՝ IMEI-ի միասնական շտեմարանի ներդրման նախաձեռնությանը և պատասխանել է հարցին, թե՝ ինչ է կառավարությունը ձգտում թաքցնել ՀՀ քաղաքացիներից։

«Հայաստանի կառավարությունը ասում է՝ ես ուզում եմ մաքսանենգության դեմ պայքարել արդյունավետ, կեղծ հեռախոսներ չմտնեն, այսինքն՝ մաքսանենգ ճանապարհով հեռախոսներ չմտնեն, կեղծված նույնականացման համարներով հեռախոսներ չլինեն, և օրինական ներմուծողների շահերը պաշտպանեմ։ Թվում է, օրինաչափ նպատակ է…

Նախ արձանագրենք, որ եթե իրենք էս գործիքը մտցնում են մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում, ապա խոստովանում են, որ մինչ այս պահը Պետական եկամուտների կոմիտեն մամուլում շրջանառվող տարբեր տեղեկությունների կոնտեքստում, լավ չի իրականացրել դրա դեմ պայքարը։

Ավելին, 2023թ․-ին օրենք էիք ընդունել, որ 2025թ. հունվարի 1-ից ՊԵԿ-ը կարող է գնալ չափագրումներ անել տնտեսվարողների մոտ, ստուգել իրացման ու ձեռքբերման ծավալները որն ինքը ունի, համեմատել ու հասկանալ, արդյո՞ք նրանք ավելի շատ են իրացրել, քան ձեռքբերման փաստաթղթերով երևում է, և հասկանային, որ էստեղ ապօրինի ճանապարհով ներմուծո՞ւմ են, թե՞ ոչ։

Իրենք դա չեն արել, առհասարակ մեկ ու կես տարի ոչ մի վարչարարություն էս ընդունված օրենքի շրջանակներում, որը դրա համար էին իբր ընդունել։ Ոչ մի խոստովանություն, ոչ մի քաղաքական կամ իրավական պատասխանատվություն և հանկարծ էս մի գործիքն են բերում, բայց իրենք մինչև վերջ ձեզ չեն ասում։

Օրինակ, Եվրոպայում GSM համակարգը որ կա, էդ համակարգում կարող ես ստեղծել ՊԵԿ-ում շտեմարան, գրանցել այդ եզակի համարները, տալ օպերատորներին, ասել՝ այս համարներին տուր բջջային կապ։ Ինչ-որ տեղ սա կհասկանայինք…», նկատում է Արփինե Հովհաննիսյանը։

Այնուհետև նա շարունակեց, որ փաստորեն, դրանով չեն սահմանափակվում.

«Իրենք ուզում են հետևյալ տեղեկատվությունը, որ՝ այս հեռախոսը պատկանում է էս ինչ մարդուն, որն օգտագործում է այն ինչ հեռախոսի համարը, ու ընդ որում, տեսնում են ամբողջ պատմությունը՝ հեռախոսի համարը երբևէ ո՞ր հեռախոսի մեջ է դրվել և այլն։ Էստեղ փաստարկներից փորձում են թուլացնել, որ իբր գործող հեռախոսների վրա չի տարածվում… Կներեք, մարդիկ անընդհատ հեռախոսները ներմուծում են, հեռախոս են փոխում և այլն, էնպես որ շատ վատ աշխատող փաստարկ է սա։ Ուզում եմ հասկանամ, օգտագործողի տվյալները, ընդ որում չեք գրում՝ ինչ տվյալ, ինչո՞ւ եք ուզում։ Ինչո՞ւ եք անձնական տվյալներ ուզում։

Ձեր նպատակը, միանգամից, իրավապահ մարմինների գործը մի քիչ ավելի հեշտացնելն է։ Այսինքն՝ կամբոջական, թուրքական, հնդկական, ռուսական մոդելն եք ընտրել՝ Եվրոպայում տարածված հիմնական մոդելի փոխարեն։ Ինչո՞ւ։  Ու ինչո՞ւ ճիշտը չեք ասում Հայաստանի քաղաքացիներին։ Ո’չ։ Անձնական տվյալներ եք հավաքագրում, և դա միայն մաքսանենգության դեմ պայքարի համար չէ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031