Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության 105 թեկնածուների գրանցումը

Հուլիս 08,2026 17:07 Share

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հուլիսի 8-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված 105 պատգամավորության թեկնածուների գրանցումը։

Թեկնածուներն ավելի վաղ ներկայացրել էին ինքնաբացարկի դիմումներ, ինչի հիման վրա հանձնաժողովը որոշել է ուժը կորցրած ճանաչել նրանց գրանցումները։

Ինքնաբացարկ ներկայացրածներն են՝ Դավիթ Դավթյանը (40-րդ համար), Իսկուհի Արշակյանը (45-րդ), Վահան Հովհաննիսյանը (64-րդ), Գոռ Ղազարյանը (70-րդ), Հասմիկ Ամիրզադյանը (93-րդ), Էդգար Սարգսյանը (94-րդ), Արման Ավետիսյանը (95-րդ), Ռուզաննա Կուրազյանը (96-րդ), Ավագ Վարդանյանը (97-րդ), Լևոն Վարշամյանը (98-րդ), Անի Մելոյանը (99-րդ), ինչպես նաև ցուցակի հաջորդ տասնյակ թեկնածուները՝ մինչև 199-րդ համարը ներառյալ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031