Հուլիսի 7-ին և 8-ին ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Անկարայի գրասենյակի ներկայացուցիչները «Կրիպտոարժույթները և դարքնեթը» թեմայով երկօրյա աշխատաժողով վարեցին ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրում։
Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ՀՀ գլխավոր դատախազության և Կրթահամալիրի ներկայացուցիչներ՝ կիսվելու փորձով, քննարկելու նորահայտ միտումներն այս ասպարեզում և ամրապնդելու կիբեռուղղվածություն ունեցող հանցագործությունների հետաքննության և բացահայտման կարողությունները։
Աշխատաժողով կազմակերպվել է թվային միջավայրում նոր ձևավորվող անվտանգային մարտահրավերներին արձագանքելու մեր շարունակական համագործակցության շրջանակում։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն


















































