Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Երերույքի բազիլիկ տաճարի պահպանությանը

Նոյեմբեր 12,2026 15:55 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը (AFCP) աջակցել է Հայաստանի ամենավաղ քրիստոնեական հուշարձաններից մեկի՝ Երերույքի բազիլիկ տաճարի պահպանությանը։

Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի մոտ գտնվող 4-5-րդ դարերի այս հայկական եկեղեցին լավագույնս ներկայացնում է Հայաստանի վաղ քրիստոնեական ճարտարապետությունը և հարուստ պատմական ժառանգությունը։ 2023թ․ Հիմնադրամն աջակցեց տաճարի տարածքի կոնսերվացման, պահպանության և պատմական միջավայրի վերականգնման ուղղված աշխատանքներին։

Ինչո՞վ է զբաղվում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը։
Ստեղծված 2001թ․ պետքարտուղարության կողմից՝ հիմնադրամն աջակցում է մշակութային ժառանգության պահպանությանն աշխարհում։

Գործակցելով տեղի համայնքների հետ՝ այն իրականացնում է պատմավայրերի, պատմամշակութային արժեքներին, կոթողների, ավանդույթների պահպանության աշխատանքներ, աջակցում մշակութային զբոսաշրջության և երկարաժամկետ պահպանության նախաձեռնություններին և նպաստում մշակութային փոխըմբռնման ու հարգանքի ձևավորմանը տարբեր ժողովուրդների միջև։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել