Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ անում են «Մայր Հայաստանին» որպես քաղաքական ուժ վարկաբեկելու համար․ Դերենիկ Մալխասյան

Հուլիս 09,2026 19:55 Share

«Ակնհայտ է, որ այստեղ ընտրությունները կապ չունեն, Թևանյանի նկատմամբ ճնշումները սկսվել էին ընտրություններից առաջ, բնականաբար, այդ ամեն ինչը պետք է շարունակվեր։ Եթե մտածում էին, որ Փաշինյանը կանգ է առնելու ընտրություններով, չարաչար սխալվում էին, որովհետև քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները շարունակվելու են»,- նշեց «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը։

«Հիմնական նպատակը, բնականաբար, ոչ միայն Անդրանիկ Թևանյանին մեկուսացնելն էր, որը հաջողությամբ իրականացրել են, նույնիսկ տեսակցություններն են արգելված, այլ «Մայր Հայաստանին» որպես կառույց կազմաքանդելը, լուծարելը, վարկաբեկելը։

Արեգնազ Մանուկյանի հետ կապված էլ ասում են պետական գաղտնիքի հրապարակում, ինչն աբսուրդ է… Հայաստանում չկա իրավաբանություն, սահմանադրական սկզբունքներ։ Ամեն ինչ անում են «Մայր Հայաստանին» որպես քաղաքական ուժ վարկաբեկելու համար»,- ասաց Մալխասյանը։ Նաև նշեց, որ ռեպրեսիաները շարունակվելու են և վերաբերվելու են նաև մյուս ընդդիմադիր ուժերին, որոնք խանգարում են գործող իշխանությունների որոշ ծրագրերի իրականացմանը։ Նա ասաց, որ դատարանից սպասելիքներ չունի։

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031