Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանում հայտնի «Ռէժինէ» հյուրանոցային համալիրի երկրորդ հարկի սենյակներից մեկում դի կա։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
Նշված հյուրանոցային համալիրի երկրորդ հարկի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ ձեռքերը, ոտքերը և բերանը կպչուն ժապավենով կապված։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































