«Այս ամբիոնն օգտագործելով՝ ուզում եմ հրատապության կարգով դիմել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։ Նախօրեին ուշ երեկոյան հոգեկան հիվանդության ախտանիշներ և խնդիրներ ունեցող մարդու են տեղափոխել Անդրանիկ Թևանյանի խուց»,- Երևանի ավագանու նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
«Վերջերս հոգեկան հիվանդություն ունեցող անձն ազատության պայմաններում լրիվ անծանոթ մարդու հանդեպ ոտնձգություն կատարեց ու սպանեց։ Բանտերում էլ այս վերջին ցավալի դեպքերը շատ ակնառու են։ Հրատապության կարգով դիմում եմ Սրբուհի Գալյանին և ակնկալում, որ շատ արագ այդ հարցը կկարգավորեն։ Հասկացանք՝ ամեն ինչ չափ ու սահման ունի՝ քաղաքական հետապնդումը քաղաքական հետապնդում, բայց հոգեկան խնդիր ունեցող մարդուն չեն տանում խուց»,- ասաց Մանուկ Սուքիասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































