Լրահոս
Օրվա լրահոսը

«Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագայից. Արտակ Զաքարյան

Հուլիս 21,2026 12:57 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ըստ Reuters լրատվական գործակալության` Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարել է, որ երկիրն այլևս ընտրություններ չի անցկացնի: Ըստ Օրտեգայի, դրանով նա փաստացի վերացնում է ընդդիմության ցանկացած հնարավորություն՝ իրենից իշխանությունը վերցնելու համար։

Օրտեգայի խոսքով՝ այս քայլը կկանխի որևէ ընդդիմադիր ուժի վերադարձը իշխանության։

Ճիշտ է, Օրտեգան, որը ղեկավարում է երկիրը 2007 թվականից դեռևս չի հստակեցրել, թե ի՞նչ իրավական մեխանիզմով են իրականացվելու այդ փոփոխությունները։ Բայց վստահ եմ, ինչպես կամենա, այնպես էլ կանի, որովհետև երկրում գործնականում ընդդիմություն գրեթե չի մնացել:

Հ.Գ. 1. Դանիել Օրտեգան ավելի ազնիվ է գտնվել: Առանց տարածք հանձնելու, առանց զոհերի, առանց ավելորդ դեմոկրատական սեթևեթանքների ու թշնամահաճո քաղաքականության, առանց քարոզչական կեղծիքների և ժողովրդավարության բաստիոնի մասին կեղծ քարոզչության՝ մտադիր է չեղարկել ընտրությունները և վերջ:

Օրինակ, վերջին տարիներին Հայաստանի ՏԻՄ ընտրություններում հաղթած բոլոր ընդդիմադիրները, հաղթելուց հետո անցել են կալանավայրերով ու դատարաններով: Ես չգիտեմ, կա՞ Հայաստանում պայքարող հասարակական, քաղաքական միավորում, որի ղեկավարը, կամ ղեկավար կազմի ներկայացուցիչը, քաղաքական մոտիվներով հայտնված չլինի որևէ իրավական գործընթացի մեջ, կամ վատագույն դեպքում՝ կալանավորված չլինի:

Եթե չկա նման ուժ, մի օր էլ գուցե Փաշինյանը հետևի Նիկարագուայի օրինակին և ընդհանրապես վերացնի ընտրական համակարգը՝ հիմնավորելով այն որպես ընդդիմադիրների ազատությանը, Հայաստանի խաղաղությանը և իշխանականների լավ կյանքին սպառնացող գործընթաց…

Հ.Գ.2. Դանիել Օրտեգայի այս հայտարարությունը հնչեց նրա ձեռքում բացարձակ իշխանության երկար տարիներ կենտրոնացման ֆոնին։

Վերջին 10 տարիներին Նիկարագուայում ձերբակալվել, ունեզրկվել կամ քաղաքական գործընթացներից հեռացվել են ընդդիմության բազմաթիվ առաջնորդներ ու ներկայացուցիչներ: Կատարվել են սահմանադրական փոփոխություններ, որոնք ընդլայնել են գործող ղեկավարության լիազորությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031