Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր դռնփակ նիստով շարունակվում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդության քննությունը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց․ «Նարեկ Կարապետյանը երբվանի՞ց էր ասել, որ մանդատ վերցնելն, ըստ էության, ուղեգիր է դեպի անազատություն։ Այսինքն՝ նրանց հավանական գործողությունները չափազանց կանխատեսելի են, տեսանելի են։ Մենք գիտակցված ենք գնում այդ որոշմանը, բայց այդ որոշմանը գնալով՝ մենք գնում ենք մեր պայքարը շարունակելու ճանապարհով։ Եվ այդ պայքարի մեջ իրենք խեղճ են։ Այս ամենը, ինչ իրենք հիմա կատարում են, դա խեղճության դրսեւորում է, պատկերացնո՞ւմ եք՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ։ Նարեկ Կարապետյանը կրթված, հասարակ, համեստ մարդ է, Նարեկ Կարապետյանը ո՞նց կարող է որեւէ գործողություն իրականացնել, որը կլինի իրավախախտում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Էդգար Ղազարյանի խոսքով՝ դեռ ԱԺ նստաշրջանը չմեկնարկած՝ արդեն ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ցուցակի առաջին համարի նկատմամբ իրականացնում են անօրինական գործողություններ։ Ըստ նրա՝ այս ամենը պարտության նշան է։ «Փաշինյանի այս վարքագիծը հուշում է, որ իրենք այս ընտրություններում պարտվել են եւ վախենում են այդ պարտության հետագա քաղաքական քայլերից»,- ասաց Ղազարյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































